Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին

«Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին
08.04.2018 | 23:05

«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակեցին Երևան-Դիլիջան մայրուղին: ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․«Մենք այս քաղաքական պայքարը տանում ենք նաև հանուն ձեր իրավունքների: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեզ և կոչ ենք անում, որ դուք էլ փոխադարձ հարգանքով վերաբերվեք մեզ: Խնդրում եմ ավելորդ մի լարեք իրավիճակը: Մենք 10 րոպե փակում ենք [ճանապարհը]: էս քայլը ձեր դեմ չի ուղղված, էս քայլը ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ»: Նա հայտարարեց, որ սա նաև պատասխան է ոստիկանների գործողություններին, որ ապրիլի 7-ին Երևանում իրազեկման ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել ՔՊ-ի ակտիվիստներին: «Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա», - ասաց Փաշինյանը:


«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավին միացավ ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ: «Ողջունում եմ այս նախաձեռնության պատրաստակամությունը՝մինչև վերջ անելու մեզնից կախվածը՝ իրավիճակը փոխելու համար: Բոլոր բանական մարդկանց համար ակնհայտ է, որ վիճակը օրհասական է: Եվ առանցքային խնդիրն այն է, որ երկիրը պատկանում է ոչ թե քաղաքացիներին, այլ մի խումբ մարդկանց», - ասաց Պարույր Հայրիկյանը

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ